
Այսօր ժամը 19։12-ին ՆԳՆ 112 ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ», դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 11 մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և 2 ջրատար, հայտնում են ՆԳՆ-ից։

