What's Hot

    Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է FLY ONE Armenia-ի գրասենյակ և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի հետ։

     «Ուրախ եմ, որ շուտով Երևանն ու Ամստերդամը կկապվեն ուղիղ չվերթով։ Սա, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների միջև ջերմ բարեկամական ու գործընկերային հարաբերությունները»,- նշել է դեսպանը հանդիպման ընթացքում։

     Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից FLY ONE Armenia-ն կիրականացնի Երևան–Ամստերդամ ուղղությամբ ուղիղ չվերթներ՝ նոր հնարավորություն բացելով ճամփորդների ու գործարարների համար։

    Չվերթի պաշտոնական բացումը տեղի կունենա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Անհամբեր ենք՝ դիմավորելու այս հիանալի առիթը։

    https://www.facebook.com/share/p/17taa4i2km