
Իրանի երիտասարդական հավաքականի ըմբիշ և միջազգային մրցույթների մեդալակիր 19-ամյա Սալեհ Մոհամմադին և ևս երկու երիտասարդ մահապատժի են ենթարկվել։ Նրանց կախաղան են բարձրացրել՝ Իրանի հատուցման օրենքի համաձայն՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Մահապատիժները տեղի են ունեցել մարտի 19-ին։
Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել են Ղոմում 2026 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին։
Ղոմից Սալեհ Մոհամմադին դատապարտվել է մահվան՝ հունվարի 8-ի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի ենթադրյալ սպանության համար. ավելի վաղ հաղորդել էր Իրանի «Մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպությունը։