
Հայտնվել են Երկրի ուղեծիր հասնող արեգակնային պլազմայի արտանետման առաջին հստակ նշանները, ուրբաթ օրը հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։
«Այսօր սպասվում են ավելի վաղ կանխատեսված G2-G3 մագնիսական փոթորիկներ», – նշում են գիտնականները։
Միաժամանակ նրանք նշում են, որ ճշգրիտ ժամանակացույցը դժվար է կանխատեսել. իրադարձությունը բարդ է՝ մեծ թվով արտաքին գործոններով, այդ թվում՝ պսակային անցքերի ազդեցությամբ։