
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը տեսանյութեր է հրապարակել, անդրադարձել Ալիևի՝ մի քանի տարի առաջ արված որոշ արտահայտությունների:
Դրանցում մասնավորապես Ալիևը նշել է, թե ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար ՀՀ-ից թույլտվություն չեն հարցրել, իսկ միջազգային լրագրողներն իրեն հարց տալիս օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
Իրականում Դավթյանի ներկայացրած տեսանյութերն ու հայտարարությունները մի քանի տարվա վաղեմություն ունեն. դրանք 2022 թվականի հարցազրույցներից են, երբ ՀՀ-ում տիրում էր բոլորովին այլ իրողություն, ու չկար հաստատված խաղաղության համաձայնագիրը: