What's Hot

    Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

    «Տեղումները հատկապես շատ առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում։

    Ամբերդի հատվածում 2 օրում թափվել  է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։ 

    Այսօրվա դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։ 

    Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։

    Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։