
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը պատասխանել է պետական պարտքի մասին վերջին շրջանում հաճախ տրվող հարցերին` անդրադառնալով «Պետական պարտքի մասին» օրենքի նոր խմբագրությամբ կատարված բարեփոխումներին, որոնց նպատակն է պետական պարտքի դասակարգումը համապատասխանեցնել միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Համաձայն նոր կարգավորումների`
պետական պարտքը Կառավարության պարտքի և համայնքների պարտքի հանրագումարն է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը և երաշխիքները հանվել են պետական պարտքի կազմից,
սահմանվել է «հանրային հատվածի պարտք» հասկացությունը, որը պետական պարտքի, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքի հանրագումարն է: