What's Hot

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այցելել է Տավուշի մարզ և ծանոթացել Հախումի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքին։

    39 մ երկարություն ունեցող երկաթյա կոնստրուկցիաներով կամրջի տեղադրման աշխատանքների մոտ 90 տոկոսն ավարտված է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

    Նշենք, որ կամրջի հարևանությամբ իրականացվում են աշխատանքներ նույն կոնստուկցիայով երկրորդ կամրջի տեղադրման ուղղությամբ։