What's Hot

    Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով:

    Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը:

    Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի այլընտրանքային ճանապարհով:

    «Վեոլիա ջուրը» խորհուրդ է տալիս հետևել ընկերության էջին՝ աշխատանքների ընթացքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: