What's Hot

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

    Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

    Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Կեչուտ-Գնդևազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

    Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

    Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։