What's Hot

    Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

    Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։

    Գագաթաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։

    Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում՝ տարբեր երկրների կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

    Քննարկման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտեցումներն ու կրթության ոլորտում առկա առաջնահերթությունները։