What's Hot

    Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը` հղումով):

    Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:

    Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են «projects-mystep.foundation» դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։