What's Hot

    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

    «Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

    Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

    Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

    Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը։