What's Hot

    Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրել են հունիսի 23-ին։

    «Առավոտյան՝ ժամը 6:50-ին, մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանց տեղափոխել են բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։

    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվել է։ 

    Հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։

    Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: