
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը անդրադարձել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառքի դեպքերին։
«Սիրելի քաղաքացիներ, վերջին շրջանում մենք անընդհատ լսում ենք ձայնագրություններ, որոնցում երևում է, որ մարդիկ կամ ընտրակաշառք են բաժանում, կամ ընտրակաշառք են ստանում։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ ընտրակաշառք տալը կամ ստանալը, կամ միջնորդությունը մեր երկրում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես ուզում եմ խոսել ընտրության գաղտնիության մասին»,-ասել է արադարադատության նախարարը։
Նա շեշտել է, որ ընտրությունը, քվեարկությունը գաղտնի է, որը սկզբունք է, որից չկա շեղում. «Ավելին, քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն, ինչը նշանակում է, որ քվեարկողը ինքն է պարտավոր գաղտնի պահել իր քվեարկության արդյունքը։ Թե ինչպես և ում եք քվեարկել, ոչ մեկի գործը չի»,-շեշտել է Սրբուգի Գալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում