What's Hot

    Ինչպես հայտարարվել էր, ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։

    Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է.

    մարտի 4-ին 94,

    մարտի 5-ին 58-ը,

    մարտի 6-ին 38 ՀՀ քաղաքացի։

    Արդյունքում երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 (ընդհանուր թվով՝ 190) ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ։

    «Տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին դեռևս նախընտրել են մնալ Դուբայում։

    Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացիների տվյալները, նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։

    Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու քննարկումներով։ Պահանջվող ձևաչափով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել նաև ԱՄԷ ԱԳ նախարարությանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: