
Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը: «Մարտ մարտի հետևից» ֆիլմը առաջադրվել էր 13 անվանակարգերում և հաղթել վեցում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ահա բոլոր անվանակարգերի հաղթողների ցանկը:
Լավագույն ֆիլմ- «Մարտ մարտի հետևից»
Լավագույն դերասան — Մայքլ Բ. Ջորդան, «Մեղավորներ»
Երկրորդ պլանի լավագույն դերասան — Շոն Փեն, «Մարտ մարտի հետևից»
Լավագույն դերասանուհի — Ջեսի Բաքլի, «Համնետ»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի — Էմի Մեդիգան,«Զենքեր»
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ — «K-Pop դևերի որսորդները»
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ — «Աղջիկը, որը մարգարիտներ էր արտասվում»
Լավագույն օպերատորական աշխատանք — Օթում Դուրալդե Արկապո «Մեղավորներ»
Լավագույն դերասանական կազմ — Կասանդրա Կուլուկունդիս, «Մարտ մարտի հետևից»
Լավագույն զգեստների դիզայն — Քեյթ Հոուլի, «Ֆրանկենշտեյն»
Լավագույն ռեժիսոր — Փոլ Թոմաս Անդերսոն, «Մարտ մարտի հետևից»
Լավագույն վավերագրական ֆիլմ — «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ — «Բոլոր դատարկ սենյակները»
Լավագույն մոնտաժ — Էնդրյու Յուրգենսեն, «Մարտ մարտի հետևից»
Լավագույն միջազգային ֆիլմ — «Սենտիմենտալ արժեք»
Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում — Մայք Հիլ, Ջորդան Սամուել և Կլիոնա Ֆյուրի․ «Ֆրանկենշտեյն»
Լավագույն օրիգինալ երաժշտություն — Լյուդվիգ Գյորանսոն, «Մեղավորները»
Լավագույն օրիգինալ երգ — «Ոսկե», «K-Pop դևերի որսորդները»
Լավագույն բեմադրական դիզայն — Թամարա Դեվերել և Շեյն Վյո, «Ֆրանկենշտեյն»
Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ — «Երգիչները» և «Երկու մարդ փոխանակվում է թքվածքի»
Լավագույն հնչյուն — «F1»
Լավագույն վիզուալ էֆեկտներ — «Ավատար. Կրակ և մոխիր»
Լավագույն ադապտացված սցենար — Փոլ Թոմաս Անդերսոն, «Մարտ մարտի հետևից»
Լավագույն օրիգինալ սցենար — Ռայան Քուգլեր, «Մեղավորներ»