What's Hot

    Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը մարտի 10-ի ուշ երեկոյան տեղեկացրեց, որ միջնեկ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Խնդրելով հանրության աջակցությունը դերասանն ասաց, որ իր և իր ընկերների դրամական միջոցներն ալևս չեն բավականացնում բուժման համար։ 
    Տեսանյութի հրապարակումից 2 ժամ անց Հակոբյանն ինստագրամի story բաժնում տեղեկացրեց, որ 33 միլիոն դրամ է հավաքվել, իսկ արդեն առավոտյան ասաց, որ դրամահավաքը նույն տեմպով շարունակվել է ամբողջ գիշեր։ 
    Դերասանը հավելեց, որ gofundme-ն դեռևս չի աշխատում, քանի որ գտնվում է վերիֆիակցիայի փուլում։
    Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․


    Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) 


    Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) 


    Inecobank (RUB)- 2050155824681041


    Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) 


    Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB) 

    Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։