What's Hot

    Դեռևս  երեկվանից  Ֆեյսբուք սոցիալական ցանցը արգելափակել է Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքայն էջը։ Արգելափակումը պայմանավորված է ֆեյք օգտատերերի միջոցով  հավանումներ ու մեկնաբանություններ գրելով։

    Այժմ  Սամվել Կարապետյանի թիմը ջանք ու եռանդ չխնայելով աշխատում է Նարեկ Կարապետյանի էջը վերականգնելու ուղղությամբ։

    Հիշեցնենք, որ ֆեյքերի ֆաբրիկան Տաշիր Սամոյի համար դեռ վաղուց էր գործում, դեռևս 2025 թվականի 2-րդ կեսից սոցցանցերում արդեն նկատել էին Տաշիր Սամոյին սատարող նույնաբովանդակ մեկնաբանությունները ու ֆեյք  օգտահաշիվները։ Ի դեպ, Ֆեյքերի գործարան պահելը բավականին թանկ հաճույք է, համացանցում երկար փնտրտուքների արդյունքում պարզվեց, որ նմանօրինակ ֆաբրիկաների ծառայության արժեքը տատանվում է ամսական 120,000-150,000 դոլարի սահմաններում։

    Ստորև ցուցադրված է Նարեկ Կարապետյանի օգտին ֆեյքերի բոտ համակարգով արված մեկնաբանությունների օրինակ։