
Փետրվարի 28-ից սկսած ամերիկացի օգտատերերը զանգվածաբար լքում են ChatGPT-ն երբ OpenAI-ը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքման մասին։ Հավելվածի հեռացումները աճել են 295%-ով: Համեմատության համար, հունվարից փետրվար ամիսներին օգտատերերի կողմից հավելվածը հեռացնելու միջին մակարդակը կազմել է մոտ 9%, ըստ TechCrunch-ի:
Դժգոհությունը արտացոլվում է նաև վարկանիշներում. վերջին օրերին 775%-ով աճել է ChatGPT-ին հինգից մեկ աստղով գնահատականները: Ավելին, ներբեռնումները նվազել են 13%-ով:
Միևնույն ժամանակ, մրցակցի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է: Claude հավելվածի, որի մշակողները հրաժարվել էին Պենտագոնին արհեստական ինտելեկտին լիարժեք հասանելիություն տրամադրել, ներբեռնումները ուրբաթ օրը աճել են 37%-ով, և շաբաթ օրը՝ 51%-ով:
Anthropic-ը դադարեցրել է իր համագործակցությունը ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ՝ վկայակոչելով իր արհեստական ինտելեկտի մոդելների հնարավոր օգտագործման վերաբերյալ մտահոգությունները՝ ամերիկացիներին լրտեսելու և լիովին ինքնավար զենքեր ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, OpenAI-ը համաձայնել է իր արհեստական ինտելեկտը տրամադրել պաշտպանության նախարարության «գաղտնի ցանցի» համար:
Appfigures-ի տվյալներով՝ անցյալ շաբաթավերջին Claude-ը առաջին անգամ գերազանցել է ChatGPT-ին ԱՄՆ App Store-ում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Համեմատության համար, հունվարին Anthropic-ի չաթբոտ հավելվածը նույնիսկ լավագույն 100-ի մեջ չէր հայտնվել։
Այսօր ChatGPT-ն կազմում է համաշխարհային չաթբոտերի շուկայի ավելի քան 80%-ը։ Իր ամենամոտ մրցակիցներն են Perplexity-ն և Google Gemini-ն, որոնք կազմում են բոլոր օգտատերերի 15%-ը։

