What's Hot

    Այսօր պաշտոնապես մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք:

    Պատգամավորական մանդատների համար պայքարում են ըստ քվեաթերթիկների հերթականության՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Միասնության թևերը», «Բարգավաճ Հայաստանը», «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Հանրապետություն» կուսակցությունները, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբումը», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

    Քարոզարշավի վերջին օրը հունիսի 5-ն է: