What's Hot

    ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է  24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։

    Ձյան առատ տեղումներով պայմանավորված փետրվարի 27-ին ՆԳՆ 112 մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ։

    Փրկարար ծառայության ստորաբաժանումների արագ արձագանքի արդյունքում քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն, արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ։

    Եղանակային պայմանների և ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով Արագածոտնի մարզի Մելիքգյուղ և Շենկան գյուղերի վարչական տարածքներում շտապօգնության ավտոմեքենաները հիվանդանոց տեղափոխելու համար չեն կարողացել մոտենալ հղի կանանց․ փրկարարներին հաջողվել է ծննդկաններին ապահով հասցնել շտապօգնության ավտոմեքենաների մոտ։

    ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշին»-ի աշխատակիցների համատեղ ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել խցանումների ու արգելափակումների հետևանքները և ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

    Փրկարարներն ու ոստիկանները հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։