What's Hot

    Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմական ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին խաղում (3-0):

    «Ռեալի» համար տնային հանդիպման 20-րդ րոպեին բելգիացի դարպասապահը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

    Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական հարթակը, սա Կուրտուայի երրորդ արդյունավետ փոխանցումն էր Չեմպիոնների լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձել է մրցաշարի պատմության լավագույն դարպասապահը շրջանցելով Խոսե Ֆրանսիսկո Մոլինային և Օլիվեր Կանին, որոնք ունեն երկուական գոլային փոխանցում։ Բելգիացին իր գոլային փոխանցումներից երկուսը կատարել է «Ռեալի», իսկ մեկը՝ «Չելսիի» կազմում։