
Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը և պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում։
Այս մասին երկրի առաջին ալիքում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցը նպատակ ուներ աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին։
Նախարարը նաև մեկնաբանել է Վրաստանի տարածաշրջանային նախագծերից հնարավոր բացառման մասին խոսակցությունները։
«Երբ խոսում ենք մեր տարածաշրջանի դերի մասին, հատկապես Միջին միջանցքի (ТМТМ) և այս համատեքստում Վրաստանի կարևորության մասին, անհնար է այն թերագնահատել՝ որքան էլ փորձենք։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների (TRIPP նախագիծը), և դրանում որևէ բացասական բան չկա։ Սակայն Վրաստանի դերը չհիշատակելը սխալ է։ Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ելք դեպի ծով, և միայն այս փաստը բավական է հասկանալու համար, որ նրա նշանակությունը չի կարելի նվազեցնել»,- ընդգծել է Բոչորիշվիլին։
Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների առնչությամբ նա նշել է, որ Վրաստանը բաց է խորհրդակցությունների համար։