
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային
օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության
միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի
առանձնազրույցը։





