What's Hot

    Ինչպես հայտնել էինք՝ հեղինակավոր Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցման արդյունքներով եթե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության/Նիկոլ Փաշինյանի օգտին շատ հավանական է, որ կքվեարկեր հարցվածների 29%-ը։

    Նշենք, որ նախորդ տարի հունիսին ցուցանիշը կազմել է 17%։ Այսինքն՝ 8 ամսում իշխող ուժի ռեյտինգը 12 տոկոսային կետով աճել է, իսկ հարաբերականորեն՝ մոտ 71%-ով։ Ի դեպ՝ այս հարցումն արվել է փետրվարի առաջին կեսին, երբ դեռ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը չէր եղել և ԱՄՆ-ի հետ չէին կնքվել միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրեր։

    Նաեւ նոր էր սկսել գործել առողջապահության պարտադիր ապահովագրությունը, իսկ թոշակի բարձրացման որոշման մասին չէր հայտարարվել։