
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միավորման հավանականությանը։
«Եթե Քոչարյանն ու տարբեր բլոկների բաժանված երկու օլիգարխները հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն ու գալ իշխանության, կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս է պետք կանխել այդ սցենարի իրագործումը. մարդիկ Քոչարյանին ու երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք, թե ինչպիսի իշխանություն են, և կարծում եմ՝ չենք ուզում նման իշխանության կրկնվելը»,- ասաց Ռուբինյանը։
Հարցին՝ եթե ժողովուրդը քվե տա, ի՞նչ են անելու, Ռուբինյանն ասել է. «Եթե քվե տան, ուրեմն՝ ժողովրդի ընտրությունն է։ Բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը նրանց քվե կտա։ Մենք հարգում ենք ժողովրդի քվեն, բայց չենք հարգում օլիգարխիատը, առանձնապես չենք հարգում Ռոբերտ Քոչարյանին»։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց․ «Մենք նպատակաուղղված ենք, որ 2026 թ. ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն և պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու օլիգարխները դուրս մղվեն քաղաքական դաշտից ու խորհրդարանից»։