
«Revenge of the Nerds» և «Lizzie McGuire» ֆիլմերի դերասան Ռոբերտ Քերադայնը մահացել է 71 տարեկան հասակում:
Ըստ The Guardian-ի՝ Քարադայնը ինքնասպան է եղել մի քանի տարի երկբևեռ խանգարումով տառապելուց հետո, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ։
Մահացածի ընտանիքը հույս ունի, որ այս հայտարարությունը կբարձրացնի հանրության իրազեկվածությունը հիվանդության մասին։
«Խոր վշտով հայտնում ենք մեր սիրելի հոր, պապիկի, հորեղբոր և եղբոր՝ Ռոբերտ Քարադայնի մահվան մասին»,- ասվում է Քարադայն ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերել է The Guardian-ը։