
Երեկ հրապարակված հարցազրույցում «Մեր ձևովի» Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ 3-5 հազար փոքր ու միջին բիզնես է փակվել, լրագրողի ճշգրտմանը, թե ավելի շատ էլ բացվել է, Նարեկը պնդել է, որ, միևնույն է, տարբերությունը բացասական է: Մեր հարցմանն ի պատասպան՝ կառավարությունից տեղեկացրին,որ նախորդ տարի ՓՄՁ սուբյեկտների թիվը շարունակել է աճել ինչպես նախորդ 6 տարիներին:
Մասնավորապես 2025թ. ՓՄՁ սուբյեկտների թիվը ավելացել է ավելի քան 5200-ով՝ 134,5 հազարից դառնալով շուրջ 140 հազար:
Հանրապետության գլխավոր Ձևիստին խորհուրդ ենք տալիս օգտվել դեռևս նախորդ դարի հայտնագործություն համարվող հաշվիչից կամ որ նույն է՝ կալկուլյատորից: