What's Hot

    «Այդ ամենը մտահոգությունների տեղիք է տալիս և նաև լրացուցիչ աշխատանքներ անցկացնելու մասին է խոսում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով՝ փետրվարի 26-ին զինծառայողի մահվան դեպքին, հավելելով, որ յուրաքանչյուր հանցագործության և, առավել ևս, զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում։

    Սարգսանի խոսքով՝ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն և կարծում է, որ բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունքներով նպաստող պատճառներն ի հայտ կբերվեն։

    Փոխնախարարի խոսքով, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նման դեպքերը իսպառ վերացվեն. «Քրեական վարույթ է նախաձեռնված, և վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտրամադրի»,- շեշտել է Արման Սարգսյանը։