
Մոսկվայի աճուրդի տունը գարնանային աճուրդի կհանի Իսահակ Լևիտանի և Իվան Այվազովսկու բնանկարներ, ինչպես նաև Իլյա Ռեպինի դիմանկարը:
Իվան Այվազովսկու «Լուսնկա գիշեր Ղրիմում» բնանկարը Մոսկվայում աճուրդի կհանվի 60 միլիոն ռուբլով։ Իսահակ Լևիտանի «Լուսնի ծագում․ Գյուղ» նկարը նույնպես մարտի 1-ին աճուրդի կհանվի 50 միլիոն ռուբլով, իսկ Իլյա Ռեպինի «Նարցիսը»՝ 45 միլիոն ռուբլով, РИА Новости-ին հայտնել են Մոսկվայի աճուրդի տան մամուլի ծառայությունից։
Լոտերի մեջ են նաև Վալենտին Սերովի, Իվան Շիշկինի, Վիկտոր Վասնեցովի, Վասիլի Պոլենովի և այլոց աշխատանքները։
Աճուրդի հանված հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ ռուբլի։