
Մեր բարեկամ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարեւոր է և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Եվ իհարկե մեր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը երբեք որեւէ վնաս չկրի այս միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետեւանքով», — ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների, քաղհասարակության և տարբեր շրջանակների ցավակցական ուղերձներին, դեսպանը նշեց, որ դա զարմանալի չէ. «Քանի որ հայ ժողովուրդը և Իրանի ժողովուրդը բարեկամ են, որոնք որ ծանր օրերին միշտ իրար կողքի պետք է լինեն»։