
«Արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի աստղ Իրինա Շևչուկը մահացել է 74 տարեկան հասակում, հայտնել է նրա դուստրը՝ Ալեքսանդրա Աֆանասևա-Շևչուկը, իր VKontakte-ի էջում։
Դերասանուհու դուստրը հայտնել է, որ վերջին տարիներին մայրը պայքարում էր հիվանդության դեմ։ Իրինա Շևչուկի մահվան մանրամասները չեն հրապարակվել։
«Իմ հոգի, իմ սեր, իմ կյանք։ Ես հրաժեշտ եմ տալիս քեզ, մենք բոլորս միևնույն է այնտեղ կհանդիպենք։ Մենք երեք տարի պայքարում ենք այս անիծյալ հիվանդության դեմ։ Ներիր ինձ, եթե ես չեմ կարողացել ամեն ինչ անել, ներիր ինձ, եթե ես չկարողացա օգնել բոլորին։ Ես կարոտում եմ քեզ, մայրիկ», — գրել է Ալեքսանդրա Աֆանասևա-Շևչուկը։