What's Hot

    ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07.03-12.03.2026թ.)

    Երևան քաղաքում՝
    Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ին. 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

    Հանրապետության տարածքում`
    Մարտի 9-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ի ցերեկը Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և գիշերը և ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

    Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
    Օդի առավելագույն ջերմաստիճան        21.5°C (010թ.)
    Օդի նվազագույն ջերմաստիճա           — 17.5°C (1985թ.)
    Օդի միջին օրական ջերմաստիճան        4.9°C