What's Hot

    Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակվել է առնվազն 38 հնդկական դրոշով նավ, որոնք հիմնականում հում նավթ և հեղուկացված նավթային գազ տեղափոխող լցանավեր են։

    Ինչպես հաղորդում է The Times of India-ն, այս մասին հայտարարել է Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։

    «Այս նավերում, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցից արևելք և արևմունք, կա 1100 հնդիկ ծովային, և նրանց անվտանգությունը կառավարության համար առաջնահերթություն է»,- ընդգծել է նախարարը։

    04 Մարտ, 2026 14:35