
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ողջ է։
Թրամփը այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Նա, հավանաբար, ողջ է։ Բայց կարծում եմ, որ նա վիրավոր է»,- ասել է Թրամփը։
Նշենք, որ Մոջթաբա Խամենեիի հայրը՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների ժամանակ։ Փորձագետների խորհրդի քվեարկությունից հետո Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ։