What's Hot

    Փոփ աստղ Ռիհաննայի Բևեռլի Հիլզի տունը կիրակի կեսօրին հայտնվել է անհանգստացնող միջադեպի կենտրոնում։ Անհայտ կինը իր մեքենայից կրակ է բացել երգչուհու առանձնատան վրա։

    Ըստ TMZ-ի՝ կասկածյալը մի քանի կրակոց է արձակել արտիստի տան ուղղությամբ։ Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր և ձերբակալել 30-ամյա կնոջը։

    Ըստ տեղեկությունների՝ 38-ամյա Ռիհաննան կրակոցների պահին գտնվել է տանը, բայց չի տուժել։

    Իրավապահ մարմինները փակել են աստղի տան մոտ գտնվող փողոցը և շրջափակել տարածքը։ Լոս Անջելեսի ոստիկանները տեղում են եղել, և տարածքը շրջապատված է եղել դեղին ոստիկանական ժապավենով։ Հարձակման դրդապատճառը մնում է անհայտ։ Հետաքննիչները աշխատում են պարզել կասկածյալի դրդապատճառը։

    Ռիհաննան և նրա ընտանիքը ապրում են մոտ 14 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը։ Երգչուհին այն գնել է 2021 թվականին։ Տունը գտնվում է Բևեռլի Հիլզի լեռների հանգիստ փողոցում և հայտնի է իր լիակատար գաղտնիությամբ. սեփականությունը թաքնված է բարձր ցանկապատերով։ Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ և յոթ լոգարան, իսկ դրա մակերեսը գերազանցում է երկու հազար քառակուսի մետրը: Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին։

    Հետաքրքիր է, որ աստղի թաղամասում ապրում են նաև այլ հայտնիներ: Մրայա Քերիի և Մադոննայի տները մոտակայքում են, իսկ լեգենդար երաժիշտ Փոլ Մաքքարթնին ապրում է փողոցի դիմաց։

    Հրապարակման պահին Ռիհաննայի ներկայացուցիչներից կամ Բևեռլի Հիլզի ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։