
NEWS.am-ը գրում է․ «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել 9–րդ դասարանի երկու աշակերտների միջև, ինչի հետևանքով աշակերտներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են՝ ահազանգը ստացել են առավոտյան 10։20-ի սահմաններում, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։
NEWS.am–ի տեղեկություններով, ծեծկռտուքի ընթացքում աշակերտներից մեկը մուրճով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով 15-ամյա տղան գլխի պատռվածքով հոսպիտալացվել է։
Թիվ 122 հիմնական դպրոցի փոխտնօրեն Սաթենիկ Վարդանյանը NEWS.am–ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե բութ գործիքով են հարվածել աշակերտին, սակայն չհերքեց, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, նշեց՝ առաջին դասից հետո՝ դասամիջոցին է տեղի ունեցել միջադեպը։
«Մենք շտապօգնություն ենք դիմել, երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Ծնողի հետ կապի մեջ ենք, երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ծեծել էին իրար, գլուխն է վնասվել։ Անմիջապես տեղյակ ենք պահել երեխաների ծնողներին, պատկան մարմիններին, իրավիճակը վերահսկելի է»,–ասաց Վարդանյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել միջանցքում, ուսուցիչները նկատել են։
Հարցին՝ տարաձայնություններ ունեի՞ն երեխաները, կամ նման վարքով աչքի ընկնու՞մ էին, Սաթենիկ Վարդանյանը պատասխանեց․