What's Hot

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան ավելի վաղ նախատեսված էր։ «Կարծում եմ՝ պատերազմն ըստ էության ավարտվել է։ Նրանք չունեն նավատորմ, չունեն կապի միջոցներ, չունեն օդուժ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը CBS News-ին հեռախոսով տված հարցազրույցում երկուշաբթի՝ մարտի 9-ին։

    Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «դեռ բավականաչափ չեն հաղթել»։

    Ավելի ուշ, Ֆլորիդայում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով, Թրամփը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանում պատերազմը կավարտվի այս շաբաթ։ Նա միայն ասել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»՝ առանց կոնկրետ ամսաթիվ նշելու։ Նա ասել է, որ պատերազմի ամենամեծ վտանգն անցել է երեք օր առաջ։