
Հաղորդագրություններ են տարածվել այն մասին, որ թուրքական ՀՕՊ համակարգերը որսացել են Իրանից արձակված ևս մեկ հրթիռ։
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվություններին, նշում են, որ Իրանից եկող հրթիռը չեզոքացվել է մեծ բարձրության վրա՝ նախքան բնակեցված տարածքներ հասնելը։
Հաղորդագրություններ են ստացվում, որ խափանման ժամանակ պայթյուն կամ զոհեր չեն եղել, և ՀՕՊ համակարգերը գործել են համակարգված։
Այս տեղեկատվությունը պաշտոնական գործակալությունների կողմից չի հաստատվել։