What's Hot

    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների երկու անվանակարգում.

    • Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)

    • Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)

    «ASQ Customer Experience Awards-ն ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից։

    Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։

    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է 39 օդանավակայան Եվրոպայից»,- նշվում է հայտարարության մեջ։