
Դերասան Գոռ Հակոբյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ որդու բուժման համար անհրաժեշտ գումարը արդեն հավաքված է, և դրամահավաքը դադարեցվում է։
Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արձագանքել են և աջակցել դրամահավաքին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը հայտնել էր, որ իր որդու մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ Յուինգի սարկոմա։ Ընտանիքը դիմել էր հանրությանը՝ երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով։
Այժմ արդեն հավաքված գումարի շնորհիվ հնարավոր կլինի երեխային տեղափոխել Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար։