
Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։
«Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի միջադեպի արդյունքում վնասել է օդանավակայանի վառելիքի բաքերից մեկը», — հայտնել է Դուբայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրդեհը մարելու աշխատանքներ են տարվում․ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկուշաբթի՝ մարտի 16-ին, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։ Վերսկսման ամսաթիվը դեռևս չի նշվել։
Վարչության տվյալներով՝ կասեցումը «նախազգուշական միջոցառում էր՝ բոլոր ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։