What's Hot

    Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ պահանջելով դադարեցնել սեփականության իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել մարտի 17-ին և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ Այլ մանրամասներ նշված չեն։

     Հ.Գ. Հաշվի առնելով, որ գործը մակագրվել է Լիլի Դրմեյանին, որը զբաղվում է հիմնականում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործերով, կարելի է ենթադրել, որ հայցը վերաբերում է որոշակի գույքի նկատմամբ սեփականության իրավունքին։