What's Hot

    Ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի համար՝ խոստովանելով, որ ամուսնացած ժամանակ սիրային կապեր է ունեցել ռուս կանանց հետ, հաղորդում է Wall Street Journal-ը։

    «Գեյթսը ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից Էփշթեյնի հետ իր կապերի համար՝ ընդունելով սխալները, որոնք ստվեր են գցել բարեգործական խմբի վրա, բայց պնդելով, որ ինքը հանցավոր գործունեությամբ չի զբաղվել»,- հաղորդում է հրատարակությունը։

    Միլիարդատերը նաև խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել երկու ռուս կանանց հետ։

    «Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել։ Մեծ սխալ էր ժամանակ անցկացնել Էփշթեյնի հետ։ Ես սիրային կապեր եմ ունեցել ռուս բրիջ թղթախաղ խաղացողի և միջուկային ֆիզիկոսի հետ»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը։