What's Hot

    Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում ոչ-ոքի է խաղացել «Նյուքասլի» հետ:

    ​Հանդիպման հիմնական ժամանակի մեծ մասն անցել է առանց դարպասի գրավումների: 86-րդ րոպեին Հարվի Բարնսն է գրավել հյուրերի դարպասը։ Իսկ ավելացված ժամանակում՝ 90+6-րդ րոպեին, Լամին Յամալը իրացրել է 11 մետրանոց հարվածը՝ փրկելով իր թիմին պարտությունից:

    Պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին։