What's Hot

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։

    Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

    Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ:

    Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ 

    Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։