What's Hot

    Աղմկահարույց սկանդալներով ՊԵԿ-ից հեռացվածը ներկայանում է «նոր դեմք» ու գրանցվում «Ուժեղ Հայաստանի» ցուցակում։

    Այսօր նա հանրային դաշտում ներկայացվում է որպես «տնտեսագետ Հայկ Ֆարմանյան», հայտնվել է նոր քաղաքական ճամբարում՝ ներկայանալով որպես «նոր» դեմք և փորձելով տեղավորվել այն ուժի կողքին, որը հայտարարում է «նախկիններից» լիակատար տարանջատման մասին։

    Մինչդեռ իրականում նա տարիներ շարունակ եղել է ՊԵԿ մաքսային բլոկի ամենաեկամտաբեր ուղղություններից մեկի ղեկավարը։ Ֆարմանյանը 2018թ. հեղափոխությունից հետո համակարգից հեռացված առաջին պաշտոնյաներից էր։

    Փողը և նա մաքսային համակարգում ընկալվում էին հոմանիշներ։

    Ուշագրավ է, որ Ֆարմանյանին աշխատանքից ազատել է այսօր մեկ այլ ընդդիմադիր դաշտ տեղափոխված՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։