What's Hot

    Մարտի 11-ին Բալաջարի կայարանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան է ուղևորվել ռուսական հացահատիկ տեղափոխող 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    Բեռի ընդհանուր քաշը 1023 տոննա է։ Գնացքը Բոյուկ-Քյասիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, ապա կշարունակի իր ճանապարհը Հայաստան։